ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Խոսում ենք ռուսերեն, անգլերեն, ճանապարհներն էլ գիտենք ավելի լավ, քան Google-ը։

Foxizz App

Ի՞նչ է FOXIZZ-ը

FOXIZZ-ը տրանսֆերների և էքսկուրսիաների համար նախատեսված հարմարավետ ծառայություն է, որը փոխարինում է թե՛ տաքսիներին, թե՛ տուրիստական ​​գործակալություններին։

Write on WhatsApp
Download on App Store Get it on Google Play

Հավելվածում

  • Պատրաստի երթուղիներ
  • Վարորդի ընտրություն
  • Ուղեկցորդ/վարորդի ընտրություն
  • Լեզուների իմացություն
  • WiFi ավտոմեքենայում
  • Տրանսպորտի տեսակ
  • Ավտոմեքենայի մոդել
  • Ավտոմեքենայի գույն
Foxizz App Features

Տաքսին տանում է, FOXIZZ-ը ցույց է տալիս

Yerevan

ԵՐԵՎԱՆ

Yerevan

ԿԱՍԿԱԴ

Khor Virap

ԱՐԱՐԱՏ

Dilijan

ԴԻԼԻՋԱՆ

Dilijan

ՊԱՐԶ ԼԻՃ

Պետք է իմանաս

ԱՄՐԱԳՐՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԵՎ ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՍԵԼԸ ԱՌԱՆՑ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ
ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՆԳԱՌՆԵՐ ՃԱՇԵԼՈՒ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԱՆՎՃԱՐ
Download on App Store Get it on Google Play
FOXIZZ — Ձեր անձնական վարորդը մեքենայով Հայաստանում
Noravanq

ՆՈՐԱՎԱՆՔ

Gegard

ԳԵՂԱՐԴ

Write on WhatsApp
Download on App Store Get it on Google Play

ԻՆՉՈՎ՞ Է FOXIZZ-ը ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՏԱՔՍԻՆԵՐԻՑ ՀԱՄԵՄԱՏԵՆՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

FOXIZZ
ԿԱՐՈՂ ԷՍ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՔՈ ԳԻՆԸ
Taxi
ՖԻՔՍՎԱԾ ԱՐԺԵՔ
FOXIZZ
ՊԱՏՎԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Taxi
ՉԵՂԱՐԿՈՒՄ ՏՈՒԳԱՆՔՈՎ
FOXIZZ
ՎԱՐՈՐԴԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Taxi
ՉԿԱ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
FOXIZZ
ԿԱՆԳԱՌՆԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ
Taxi
ՍՊԱՍԵԼԸ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՈՎ
FOXIZZ
ՎԱՐՈՐԴԻ ՍՊԱՍԵԼԸ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՆՑ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ
Taxi
ՍՊԱՍԵԼԸ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՈՎ
FOXIZZ
ՊԱՏՐԱՍՏԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
Taxi
ՉԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
FOXIZZ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՖԻԼՏՐՆԵՐ WIFI, ՄԵՔԵՆԱՅԻ ՄՈԴԵԼԻ, ԳՈՒՅՆԻ, ՎԱՐՈՐԴԻ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ
Taxi
ՉԿԱՆ ՖԻԼՏՐՆԵՐ
Download on App Store Get it on Google Play

ԻՆՉՊԵՍ Է ՍԱ ԱՇԽԱՏՈՒՄ

ՆԵԲԵՌՆԻՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ

Դուք կարող եք ներբեռնել մեր հավելվածը և՛ Google Play-ից, և՛ App Store-ից: Հավելվածում գրանցվելու համար կարող եք օգտագործել ձեր հեռախոսահամարը, GMAIL կամ FACEBOOK անձնական հաշիվները։

ՊԼԱՆԱՎՈՐԻՐ ԵՐԹՈՒՂԻՆ

Երթուղի ստեղծելիս կարող եք ավելացնել օրեր, ընտրել ամսաթվերը և սահմանել հանդիպման ժամերը յուրաքանչյուր օրվա համար: Օրինակ, կարող եք սահմանել «Օր 1», «Օր 2» և այլն:

ԸՆՏՐԻՐ ՄԵՔԵՆԱՆ

Երբ ստեղծեք ձեր երթուղին, ձեզ համակարգը կառաջարկի տարբեր տրանսպորտային միջոցների՝ սեդաններից մինչև ավտոբուսներ: Բացի դրանից, ֆիլտրերում դուք կարող եք ընտրել ավտոմեքենայի մոդելը և գույնը:

Առաջարկիր քո գինը

Մեքենան, մոդելը, գույնը ընտրելուց և վարորդի համար հրահանգներ գրելուց հետո համակարգը ավտոմատ կերպով կհաշվարկի ձեր երթուղին: Այն ցույց կտա ճանապարհի ժամանակը և ճամփորդության ճշգրիտ արժեքը: Այս փուլում դուք կարող եք առաջարկել նաև ձեր գինը:

ԿԱՊՆՎՒՐ ՎԱՐՈՐԴԻ ՀԵՏ

Երբ վարորդը ընդունի պատվերը, կարող եք դիտել վարորդի տվյալները և մեքենայի լուսանկարները: Այդ ամենը կգտնեք պատվերի բաժնում երբ սեղմեք «i» պատկերակը: Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

ՍԿՍԻՐ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նշանակված ժամին վարորդը կժամանի և դուք կստանաք ծանուցում նրա ժամանման մասին: Վարորդի հետ հանդիպումից հետո վարորդին փոխանցեք քառանիշ կոդը, որը կարող եք գտնել ձեր պատվերի բաժնում: Այս կոդը պետք է ձեր հանդիպումը հաստատելու և ձեր ճանապարհորդության անվտանգությունն ապահովելու համար:

ՎՃԱՐԻՐ ՏԵՂՈՒՄ

Դուք կարող եք վճարել ձեր ուղևորության համար անմիջապես տեղում՝ ծառայությունների մատուցումից հետո: Հասանելի վճարման եղանակները ներառում են կանխիկ, բանկային քարտեր, առցանց փոխանցումներ և ներծրագրային դրամապանակի օգտագործում:

ԳՆԱՀԱՏԻՐ ՎԱՐՈՐԴԻՆ

Ուղևորությունն ավարտելուց հետո գնահատեք վարորդի աշխատանքը: Դա ոչ միայն կբարելավի մատուցվող ծառայությունների որակը, այլ նաև կօգնի ապագա զբոսաշրջիկներին տեղեկացված ընտրություն կատարել:

ԻնչՈՒ՞ հենց FOXIZZ

Չենք խաբում։ Չենք շտապեցնում։ Միշտ կապի մեջ ենք։ Մենք գիտենք յուրաքանչյուր տաճար, կիրճ և լեռնանցք։ Մենք կհուշենք, թե ինչպես ավելորդ չվճարել, որտեղ է համեղ, գեղեցիկ ու անվտանգ։

Ի՞նչ է FOXIZZ-ը

Ի՞նչ է FOXIZZ-ը

FOXIZZ-ը Հայաստանում շուտով նաև Վրաստանում, էքսկուրսիաների համար տրանսպորտային միջոցների հեշտ և անվտանգ առցանց ամրագրման հարթակ է: Օգտվելով FOXIZZ-ից՝ դուք ստանում եք ոչ միայն թեթև ու արագ ամրագրում, այլև վստահություն մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ:

Ինչպե՞ս գրանցվել

Դուք կարող եք ներբեռնել մեր հավելվածը ինչպես Google Play-ից, այնպես էլ App Store-ից: Հավելվածում գրանցվելու համար կարող եք օգտագործել ձեր բջջային հեռախոսահամարը կամ GMAIL կամ FACEBOOK-ը. Եթե գրանցվել եք GMAIL-ի կամ FACEBOOK-ի միջոցով, մեքենա կամ այլ ծառայություն պատվիրելու համար դուք պետք է մուտքագրեք հեռախոսահամարը և հաստատեք այն՝ SMS կոդով։ Եթե ​​գրանցվել եք միայն հեռախոսահամարով, ավելացրեք ձեր էլ. փոստի հասցեն:

Ինչպե՞ս պատվիրել մեքենա վարորդով:

Մենք առաջարկում ենք վարորդով մեքենա պատվիրելու երկու ծառայություն՝ «Տուր և տրանսֆեր» և «Մեքենա վարորդով»։ «Տուր և տրանսֆեր» ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ճանապարհորդել: Ծառայությունը հնարավորություն է տալիս կազմել ուղևորությունը ինքնուրույն կամ ընտրել արդեն պատրաստի 1 ից մինչև 10 օր երթուղի: «Մեքենա վարորդով» ծառայությունը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են շարժման լիակատար ազատություն։ Դուք կարող եք մեքենա վարձել ձեզ անհրաժեշտ ժամանակի համար և օգտագործել այն, ինչպես ցանկանում եք:

Հնարավո՞ր է նախօրոք ճշտել ուղևորության արժեքը և հետո պատվիրել

Դուք ոչ միայն կարող եք նախապես իմանալ արժեքը, այլ նաև կարող եք առաջարկել ձեր գինը: Ծառայությունը ընտրելուց, ուղևորության երթուղին կազմելուց, ուղևորության մեկնարկի ամսաթիվը և ժամը նշելուց հետո, ըստ անհրաժեշտության կանգառներ ավելացնելուց հետո, սեղմեք «Հաստատել» կոճակը: Հաջորդ էկրանին քարտեզի վրա կտեսնեք երթուղին, սկիզբը, ավարտը և միջանկյալ կետերը: Ստորև կտեսնեք ուղևորության արժեքը՝ ձեր նախընտրած արժույթով, ուղևորության ժամանակը, առանց կանգառների և երթուղու ընդհանուր հեռավորությունը: Ներքևի հատվածում միացնելով կոճակը, կարող եք առաջարկել նաև ձեր գինը:

Ի՞նչ սահմանափակումներ կարող են լինել «Ուղևորություններ» ծառայության միջանկյալ կետերում։

«Ուղևորություններ» ծառայության միջոցով վարորդը կսպասի ձեզ յուրաքանչյուր նշված կետում առանց լրացուցիչ վճարի։ Եթե ​​ցանկանում եք ավելի վաղ հեռանալ, պարզապես տեղեկացրեք վարորդին:

Ինչպե՞ս ստեղծել մի քանի օրվա երթուղի

Երթուղի ստեղծելիս կարող եք ավելացնել օր, ընտրել հանդիպման ամսաթիվ և ժամը յուրաքանչյուր օրվա համար: Օրինակ, կարող եք ստեղծել «Օր 1», «Օր 2» և այլն: Դոք կարող եք նաև ընտրել մինչև 8 օրյա պատրաստի ուղղուրյուններ։

Մի քանի օր երթուղի ձևավորելիս պատվերը կգնա մեկ վարորդի, և այս վարորդը մի քանի օր կաշխատի միայն ի՞նձ հետ

Այո՛։ Մի քանի օրվա երթուղի ստեղծելիս մենք կնշանակենք մեկ վարորդ, ով կուղեկցի մեզ ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Բայց եթե դուք ավարտել եք ճանապարհորդությունը և պահպանել եք վարորդին որպես ձեր ՍԻՐԵԼԻ ՎԱՐՈՐԴ, հաջորդ անգամ, երբ պատվիրեք ուղևորություն, նա առաջինը կստանա ազդանշանը և հետո միայն բոլորը:

Ինչ՞ վիճակում են մեքենաները

Բոլոր մեքենաները, որոնք մենք միացնում ենք համակարգին, ստուգված են և գտնվում են գերազանց վիճակում։ Մեզ հետ աշխատող վարորդները նույնպես հաստատված են և ունեն անբասիր համբավ։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր ծառայության անվտանգությանն ու որակին, ուստի վստահ ենք յուրաքանչյուր մեքենայի և վարորդի հուսալիության և պատշաճ սպասարկման մեջ:

ԿԱՐԾԻՔՆԵՐ