|
Բարև հարգելի վարորդ:
Նախքան մեզ հետ համագործակցելը, խնդրում ենք մանրամասն ծանոթանաս մեր ծառայության կանոններին: Մեր թիմը ձգտում է խստորեն կատարել բոլոր պահանջները և ցանկանում է, որ դուք հարմարավետ և վստահ զգաք ղեկին: Հիշեք, որ մեր հաճախորդների անվտանգությունն առաջին տեղում է: Մենք վստահ ենք, որ դուք հիանալի կերպով կտիրապետեք մեզ հետ աշխատելու բոլոր նրբություններին և կդառնաք մեր թիմի անփոխարինելի մասը: Վստահեք մեզ, և մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի ձեր աշխատանքը ձեզ միայն ուրախություն և գոհունակություն բերի: Ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր շարքերում:
Եվ այսպես, մենք ունենք մի քանի ծառայություն, առաջինը զբոսաշրջիկների իսկ երկրորդը արդեն տեղաբնակների համար․ Զբոսաշրջիկների համար նախատեսված ծառայությունները իրենց հերթին ևս երկուսն են․ «Տուրեր և տրանսֆերներ» և «Մեքենա վարորդով»։ Տեղաբնակների համար նախատեսված ծառայությունները նույնպես երկուսն են․ «Սթափ վարորդ» և «Վարորդի վարձույթը»։
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1. «Տուրեր և տրանսֆերներ» ծառայության միջոցով կազմակերպվող պատվերների երթուղին հստակ է։ Օրինակ՝ առաջին օրը հաճախորդին օդանավակայանից պենք է տեղափոխել հյուրանոց Երևանում։ Երկրորդ օրը հյուրանոցից մեկնել Գառնի, Քարերի սիմֆոնիա և Գեղարդ, այնուհետև երեկոյան վերադարձնել հաճախորդին հյուրանոց։
2. «Մեքենա վարորդով» ծառայության միջոցով գոյացած պատվերների երթուղին ավելի ճկուն է։ Օրինակ, հաճախորդը կարող է մեքենա վարձել և որոշել, թե ուր գնալ: Նա կարող է ընտրել ճանապարհորդություն դեպի Գառնի, Սևան կամ այլ վայր։ Այդ դեպքում դուք պետք է սպասեք հաճախորդին, մինչև նա չեղարկի ուղևորությունը։ Առաջին դեպքում հաշվարկը կարարվում է մինիմալ արժեքով գումարած կիլոմետրի արժեքը։ Երկրորդ դեպքում՝ մինիմալ արժեք գումարած կիլոմետր, դումարած սպասելու ժամանակ։
Ուշադրություն։ Սակագները դինամիկ են, ենթակա են փոփոխման կախված սեզոնից և հարցումների քանակից։
Ինչու՞ է հարմար FOXIZZ-ի հետ
- Երթուղին հայտնի է նախապես - Ցածր միջնորդավճար ծառայության համար - Աջակցության ծառայությունը միշտ կապի մեջ
ԲԵՌՆԻՐ ՎԱՐՈՐԴԻ ՀԱՎԵԼՎԱԾԸ

|
|
Հաճախակի տրվող հարցեր
Ի՞նչ է FOXIZZ-ը
FOXIZZ-ը բազմաֆունկցիոնալ ծառայություն է, որը թեթևացնում է մարդկանց կյանքը՝ միավորելով օգտվողներին և ծառայություններ մատուցողներին: Այս փուլում մենք առաջարկում ենք տրանսպորտային ծառայություններ, «Տուրեր և տրանսֆերներ», «Մեքենա վարորդով» ինչպես նաև «Սթափ վարորդ» և «Վարորդի վարձույթ»։
2․ Ինչպես՞ է վճարելու պատվիրատուն
Պատվիրատուն կարող է վճարել կանխիկ, քարտով կամ դրամապանակով: Քարտով վճարելիս գումարը կփոխանցվի մեզ, մենք կպահենք միջնորդավճարը, իսկ մնացած մասը կփոխանցենք ձեզ: Եթե վճարում են դրամապանակով, ապա գումարը հայտնվում է ձեր պրոֆիլի անձնական հաշվին, որտաեղ ավտոմատ համակարգը պահելու է միջնորդավճարը ու ձեր հարցումից հետո փոխանցվում ձեր հաշվին: Կանխիկ վճարման դեպքում դուք համալրում եք ձեր անձնական հաշիվը, որ համակարգը ավտոմատ պահի միջնորդավճարը։
3․ Քանի՞ տոկոս եք պահելու ամեն պատվերից
Մեր միջնորդավճարը «Տուրեր և տրանսֆերներ», «Մեքենա վարորդով», «Սթափ վարորդ» և «Վարորդի վարձույթ» ծառայություններից կազմում է 15 % ամեն պատվերի ընդհանուր գումնարից:
4․ Ինչպես՞ եմ ստանալու գումարը եթե վճարել են քարտով կամ դրամապանակով
Քարտով վճարելու դեպում, գումարը մուտքագրվում է մեր հաշվին. մենք գանձում ենք միջնորդավճար և մնացած գումարը փոխանցում ձեզ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Երբ վճարում են էլեկտրոնային դրամապանակով, գումարը մուտքագրվում է ձեր անձնական հաշվին, որտեղ համակարգը ավտոմատ կերպով գանձում է միջնորդավճարը և ձեր պահանջով մնացած գումարը փոխանցում ենք ձեր հաշվին 2 աշխատանքային օրվա ընթացքում:
5․ Ինչպե՞ս են բաշխվում պատվերները
Համակարգը ավտոմատ կերպով պատվեր է առաջարկում մոտակա վարորդին, ում հավելվածը միացված է "ՕՆԼԱՅՆ", և մեքենան համապատասխանում է նշված դասին որը հաճախորդն ընտրել է։
6․ Ինչպե՞ս ընդունել պատվերը
Դուք կստանաք ազդանշան ձեր հեռախոսի վրա: Ծանուցման մեջ կտեսնեք ուղևորության արժեքը (վարորդի զուտ եկամուտը), վճարման եղանակը, ուղևորության երթուղին քարտեզի վրա (հաճախորդի հետ հանդիպման ամսաթիվը, ժամը և վայրը) և որոշում կայացնեք ընդունել պատվերը թէ ոչ։ Դուք կունենաք 1 րոպե ժամանակ պատվերն ընդունելու կամ մերժելու համար: Եթե ցանկանում եք տեսնել երթուղու մանրամասները սեղմեք «մանրամասներ» կոճակը որից հետո կտեսնեք բոլոր անվանումները, սկիզբը, ավարտը և միջանկյալ կետերը: Ուշադիր եղեք պատվերի ամսաթվերին:
7․ Որո՞նք են «Տուր և Տրանսֆեր» ծառայության պայմանները
Դուք կարող եք ունենալ մինչև 4 միջանկյալ կետ, որոնցից մեկը կարող է օգտագործվել ճաշի համար: Յուրաքանչյուր միջանկյալ կետում վարորդը հաճախորդներին պետք է սպասի 1,5 ժամից ոչ ավելի։ Եթե ուղևորները ցանկանում են ճաշել, սպասման ժամանակը կարող է լինել մինչև 2 ժամ: Սովորաբար 30-60 րոպեն բավական է, որպեսզի հաճախորդները հանգստանան այս վայրերում, բայց մենք նշել ենք առավելագույն ժամանակը։
8․ Քանի պատվեր կարող եմ ընդունել ամսվա ընթացքում՞
Սահմանափակումներ չկան։ Կարևորը մեկ պատվերը չխանգարի հաջորդին։
9․ Եթե ես արդեն պատվեր ստացել եմ, էլի՞ պատվեր կարող եմ ընդունել
Դուք չեք կարողանա պատվերներ ստանալ այն օրերի համար, որոնց համար արդեն ստացել եք ավելի վաղ:
10․ Ի՞նչ կլինի, եթե ես պատվերը չընդունեմ
Դուք իրավունք ունեք պատվերը չընդունել։ Մենք սահմանափակում չենք դնում։ Բայց եթե ընդունել եք ապա պետք է իրականացնեք պատվերը: Եթե դուք ընդունեք ու չեղարկեք երկրերդ պատվերը, համակարգը ձեզ ավտոմատ կբլոկավորի 30 օր։ Իսկ երրորդ անգամ չեղարկելու դեպքում 90 օր։
11․ Ի՞նչ կլինի, եթե ես պատվեր ընդունեմ և մի քանի րոպե հետո չեղարկեմ
Խստիվ արգելվում է պատվերը ընդունել և հետո չեղարկել այն։ Առաջինը՝ պատվերի չեղարկումը անհարմարություն և հիասթափություն է ստեղծում հաճախորդների մոտ, ովքեր ապավինում են մեզ և երկրորդը՝ դուք կհայտնվեք սառեցման ցուցակում։ Նախքան պատվերն ընդունելը, խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել երթուղին և գները: Միայն մանրակրկիտ քննարկումից հետո դուք կկարողանաք տեղեկացված որոշում կայացնել պատվերն ընդունել-չընդունելու վերաբերյալ: Մենք ձգտում ենք վստահելի հարաբերություններ հաստատել մեր հաճախորդների հետ, ուստի խնդրում ենք լինել ազնիվ և պատասխանատու պատվերներ ընդունելիս: Մենք վստահ ենք, որ ձեր ուշադրությունն ու հոգատարությունը կօգնի մեզ պահպանել մեր ծառայության բարձր որակը և մեր հաճախորդների գոհունակությունը:
12․ Ի՞նչ կլինի, եթե ես չեղարկեմ պատվերը, եթե հաճախորդի հանդիպմանը մնացել է 3 ժամից քիչ
Մենք հասկանում ենք, որ երբեմն առաջանում են չնախատեսված հանգամանքներ, և պատվերը պետք է չեղարկվի օբյեկտիվ պատճառներով։ Այնուամենայնիվ, նախքան ձեր պատվերը չեղարկելը, խնդրում ենք ծանոթանալ հաճախորդների սպասարկման կանոններին: Ապագայում արգելափակումից խուսափելու համար կարևոր է չխախտել հաճախորդների հետ աշխատելու կանոնները, օգտագործել անազնիվ մեթոդներ վարկանիշը բարձրացնելու համար և այլն։ Փորձեք լինել պրոֆեսիոնալ վարորդ և կատարել ձեր աշխատանքը արդյունավետ:
13․ Եթե պատվիրատուն չեղարկում է պատվերը վերջին պահին, ինձ դրա համար հասնում է մինիմում վճար՞
Ո՛չ։ Մենք հաճախորդամետ ընկերություն ենք և ձգտում ենք անել հնարավորը, որպեսզի հաճախորդները գոհ լինեն մեր ծառայություններից և որ կարևոր է` վերադառնան: Հետեւաբար, մենք չունենք չեղարկման նվազագույն վճար: Նույնիսկ եթե հաճախորդը չեղարկել է պատվերը վերջին պահին։
14․ Կա՞ սպասելավճար
Ո՛չ։ Մենք սպասելավճար չենք գանձում հաճախորդներից եթե պետք է սպասել։
15․ Եթե իմ մեքենան ճանապարհին փչանա, ինչ պետք է անեմ՞
Եթե չեք կարող ձեր ուժերով մեքենան վերանորոգել կամ կանչել այլ մեքենա կապնվեք մեզ հետ:
16․ Իմ մեքենան ունի էկոնոմ կլասի դասակարգում, կարող՞ եմ գրանցվել
Ո՛չ։ Մենք չենք ընդունում A, В և C կլասի դասակարգման ավտոմեքենաներ ինչպիսիք են Lada Granta, Reno Logan, Օpel Zafira, Nissan Tiida, Nissan Note և նմանատիպ այլ մեքենաները բացառությամբ Hyundai Solaris և Ford Focus-ից։
17․ Ինչպես՞ պատվերները ստանալ
Վարորդի հավելվածի ներքևի մասում գտնվող կոճակը պետք է միացրած լինի Օնլայն ռեժիմի վրա։
18․ Քանի՞ օր է տևում փաստաթղթերի ստուգումը և վարորդի հաստատումը
Վարորդի փաստաթղթերի ստուգումը և հաստատումը տևում է մինչև 15 օր։
19․ Եթե պատվերը մի քանի օրվա համար է՝ գիշերակացով, ո՞վ է վճարում վարորդի կացարանի համար։
Եթե պատվերը մի քանի օրվա համար է՝ գիշերակացով, ապա պատվիրատուն է վճարում վարորդի հյուրանոցի ծախսերը։
20․ Ինչպես՞ լիցքավորել հաշիվը
Մտեք ձեր պրոֆիլ։ Վերին ձախ անկյունում սեղմեք եռատող պատկերակի վրա՝ ցանկը բացելու համար։ Այնուհետև անցեք «Դրամապանակ» բաժին և սեղմեք գումարման նշանի վրա։ Ընտրեք գումարը առաջարկվող տարբերակներից կամ ներքևի մասում մուտքագրեք ձեր սեփականը։
|
|